Բացառված չէ, որ մեր երկրում նոր կորոնավիրուսով մեկից ավելի հիվանդներ կան, հատկապես Իտալիայից եկած
10.03.2020 | 01:48
Իտալիայում նոր կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների քանակը, երեկ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, արդեն հասել է 7375-ի, վարակվածներից 366-ը մահացել են, 622-ը` առողջացել: Իտալիան COVID-2019-ով վարակվածների քանակով մի փոքր է զիջում Հարավային Կորեային (7478 վարակված), ընդամենը 103 հոգու տարբերություն է, իսկ COVID-2019-ի հարուցած հիվանդության պատճառով մահացածների քանակով Հարավային Կորեային (53 մահ) գերազանցում է 313-ով և աշխարհում Չինաստանից հետո (80735 վարակված, 3120 մահ) երկրորդն է:
Իտալիան նոր կորոնավիրուսով վարակվածների և հիվանդությունից մահացածների ցուցանիշներով գերազանցում է նաև Իրանին (վարակվել են 7161-ը, մահացել 237-ը): ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ են պատասխանել, բացատրել, թե Հայաստանն ինչ տրամաբանությամբ է Իրանից օտարերկրացիների մուտքը ՀՀ արգելել, իսկ Իրանին վարակվածների և մահացածների քանակով գերազանցող Իտալիայից եկածների և եկողների մուտքը չի արգելել ու չի արգելում: Իհարկե չեն կարող:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 17 դեպք, որից ընդամենը երկուսն են Չինաստանի քաղաքացիներ, 14-ը Ռուսաստանի քաղաքացի են, որոնք վերադարձել են Իտալիայից, իսկ մեկը` Իտալիայի քաղաքացի, այսինքն` վարակվածների գերակշիռ մեծամասնությունը ոչ թե Չինաստանից, այլ Իտալիայից է եկել Ռուսաստան: Արգենտինայում գրանցված COVID-2019-ով վարակվածության առաջին դեպքի պարագայում ևս անձը վերադարձած է եղել Իտալիայից, այսպիսի դեպքերն այլ երկրներում բազմաթիվ են: Իտալիայի իշխանությունները մինչև մարտի կես փակել են երկրի դպրոցները և համալսարանները: Այդ երկրում, ի թիվս նախատեսվող նոր ու խստացվող այլ սահմանափակումների, օրերս քննարկվում էր նաև հասարակական վայրերում անցորդներին մեկ մետրից ավելի մոտենալն արգելելու հարցը, հնարավոր է, արգելքն արդեն գործում է:
Ավելին. նոր կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով դեռ անցած շաբաթվա սկզբին Մոսկվայում ներդրվեց բարձրացած վտանգավորության ռեժիմ: COVID-2019-ի տարածվածության բարձր ցուցանիշներ ունեցող պետություններից եկած մոսկվացիները վերադարձից հետո պետք է պահեն երկշաբաթյա կարանտին, մինչդեռ Հայաստանում նման կարգ չի սահմանված ոչ Իտալիայից եկած ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների, ոչ Իրանից եկած ՀՀ քաղաքացիների, ոչ էլ որևէ այլ երկրից, նույնիսկ Չինաստանից եկածների նկատմամբ: Նրանք ոչ պետության կողմից են կարանտինացվում, ոչ էլ պարտավորեցվում են երկշաբաթյա կարանտին պահել:
Ոչ միայն Իտալիայից, այլև Ֆրանսիայից (COVID-2019-ով վարակման 1209, մահվան 19 դեպք) և Գերմանիայից (վարակման 1151 դեպք) օտարերկրացիների մուտքը մտցրել է մուտքի նոր սահմանափակումներ եվրոպական հինգ երկրներից` Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից, Իսրայել եկողների նկատմամբ. վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով ՝ բոլոր մարդիկ, ովքեր ժամանում են այդ երկրներից, ստիպված կլինեն Իսրայելի մուտքի մոտ ապացուցել, որ կարող են անցնել ինքնամեկուսացման գործընթաց: Իսրայելը նաև պահանջում է, որ այս երկրներից ժամանող իր քաղաքացիները 14 օր տանը կարանտինացվեն:
Վերոնշյալ փաստերը, սակայն, ՀՀ առողջապահության նախարարին, վարչապետին, ՀՀ իշխանություններին չեն սթափեցնում: Այս կապակցությամբ ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան Robert Markarian-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն պայմաններում, երբ Իտալիայի կառավարությունը Լոմբարդիայի տարածքում` ներառյալ Միլանը, կարանտին է հայտարարել, շարունակվում են Ryanair ավիաընկերության միջոցով Երևան-Միլան ուղղությամբ թռիչքները:
Այդ ուղղությամբ վերջին թռիչքն իրականացվել է շաբաթ մարտի 7-ին, իսկ հաջորդը նախատեսված է երեքշաբթի մարտին 10-ին»:
Ընդգծենք` իշխանությունների չձեռնարկած միջոցառումների հետևանքը կարող է հավասարազոր լինել կենսաահաբեկչության հետևանքին, իսկ այդ պարագայում նրանց հանցավոր անգործության նպատակին կամ դիտավորության հարցին անդրադարձ կլինի, երբ ներկաները կդառնան նախկին...
Հայաստանում նոր կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ այդ օրվա դրությամբ Միլան-Երևան չվերթերը չեղարկելու կարիք չկա։
«Մեր գործընկերները Իտալիայի առողջապահական և դիվանագիտական ոլորտում ինֆորմացիա են տրամադրել և ցույց են տվել, որ դեպքերը շատ լոկալ են, և այդ ինֆորմացիայով ցույց են տալիս, որ մեծ քաղաքներում նույնիսկ եթե դեպքերը շատ են, դա շատ փոքր տարածքում է լոկալիզացված, և չվերթերը չեղարկելու կարիք այսօրվա դրությամբ չկա»,- պատճառաբանել է նախարարը` անտեսելով, որ Միլանը մայրաքաղաքը կամ մարզկենտրոնն է հենց Լոմբարդիայի մարզի, որտեղ դեռ փետրվարի 24-ի դրությամբ վարակը տարածված էր 9 համայնքներում, դրանք ռիսկային էին համարվում, իսկ չվերթերն էլ հենց Միլանից են իրականացվում Երևան:
Ավելին. Միլան-Երևան չվերթերը չչեղարկվեցին նույնիսկ այն բանից հետո, երբ Իտալիայում ոչ միայն COVID-2019-ով վարակման ու հիվանդության պատճառով մահվան դեպքերը սրընթաց աճեցին, այլև ընդլայնվեց վերոնշյալ դեպքերի արձանագրման աշխարհագրությունը, այժմ ռիսկային են Լոմբարդիայի արդեն 12, ինչպես նաև Վենետոյի 14 համայնքներ, ներառյալ` Վենետիկը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը COVID-2019-ի վտանգը հանրությանը հավուր պատշաճի ներկայացնելու փոխարեն, կարծես զբաղված է հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելով: Ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը քննարկելու նպատակով օրերս ընդունելով Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին, Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն: Մինչդեռ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հորդորել է ամռանը նոր կորոնավիրուսի անհետացման հույս չունենալ:
«Սա կեղծ հույս է, որ վիրուսը (COVID-19- Ա. Հ.) պարզապես ամռանը կվերանա գրիպի նման,- ասել է ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը:- Հուսով ենք, որ դա տեղի է ունենալու, բայց դա կլինի ճակատագրի նվեր: Բայց մենք չենք կարող նման ենթադրություն անել: Այս պահին մենք հիմք չունենք ենթադրելու, որ դա տեղի կունենա: Հետևաբար անհրաժեշտ է հիմա վիրուսի դեմ պայքարել, և ոչ թե հույս ունենալ, որ այն ինքնուրույն կանցնի»:
Բացառված չէ, որ մեր երկրում կան նոր կորոնավիրուսով մեկից ավելի հիվանդներ, սակայն իշխանությունները «դուխով Հայաստանում» իրականությունը կամ թաքցնում են հանրությունից, կամ նույնիսկ տեղյակ չեն այդ իրականությանը, քանի որ այդ մարդիկ, հնարավոր է, ջերմություն չունեն, հիվանդությունը թեթև են տանում, մյուս ախտանշանները կարող են թույլ արտահայտված լինել, այսինքն` նրանք նշված կամ (և) այլ պատճառով կարող է չեն դիմել բժշկի, իսկ դիմելու դեպքում համապատասխան թեստով ստուգվելու մերժում ստացել, եթե վերջին 14 օրում արտերկրում չեն եղել: Չբացառելու համար կան որոշակի հիմքեր:
Հավելենք, որ հրապարակված պաշտոնական վերջին տվյալների համաձայն, ողջ աշխարհում մինչ այժմ նոր կորոնավիրուսով վարակվածների քանակն արդեն հասել է 111363-ի, մահվան դեպքերինը` 3892-ի: Վերջին շրջանում վարակի տարածումը մեծ թափ է ստացել Չինաստանից դուրս, այլ երկրներում, որոնցում, ընդհանուր առմամբ, արդեն գրանցվել է 30628 դեպք:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու էր թրաշ պահել և ինչու սափրվեց Նիկոլը
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
Մեկնաբանություններ